Ցուցարարները Վաշինգտոնում փակել են գլխավոր մայրուղիներից մեկը

Ցուցարարները Վաշինգտոնում փակել են գլխավոր մայրուղիներից մեկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքող մոտ 100 ցուցարար փակել է Վաշինգտոնի գլխավոր մայրուղիներից մեկի թունելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

395 թունելը գտնվում է Վաշինգտոնի հիմնական ավտոմայրուղիներից մեկում, այն անցնում է Կապիտոլիումով, որի շրջափակումը կարող է խախտել երթևեկությունն ինչպես քաղաքի մուտքի, այնպես էլ ելքի մոտ:

Ցուցարարներին թունելում ուղեկցում են ոստիկանության մեքենաները: Նրանք վանկարկում են. «Մենք չենք ճանաչում ընտրված նախագահին», «Թրամփ`գրողի տարած ծաղրածու, կառուցիր պատը, իսկ մենք կքանդենք»:

Նոյեմբերի 11-ին Փորթլենդում անկարգությունների վերաճած բողոքի ցույցից հետո 26 մարդ է ձերբակալվել,

Արդեն երրորդ օրն է, ԱՄՆ տարբեր քաղաքներում մարդիկ բողոքի ցույցերի են դուրս գալիս Թրամփի ընտրության դեմ: Թրամփի ելությներից դժգոհ հազարավոր ներգաղթյալներ, մահմեդականներ ու կանայք դուրս են եկել փողոց: Բողոքների հիմնական օջախներն են Մայամին, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Ատլանտան, Ֆիլադելֆիան և Նորդլենդը: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Վաշինգտոնում և Լոս Անջելեսում:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---