Զեկույց. Հայաստանը 6-ական «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» է գնում

Զեկույց. Հայաստանը 6-ական «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» է գնում

PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսաստանից գնում է 6-ական միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ: Այս մասին նշված է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. նոր զեկույցում: Գնվող համակարգերի քանակը ներկայացված է ըստ վերլուծական կենտրոնի գնահատման:

Razm.info-ն գրում է, որ զեկույցում նշվում է, թե 2015-ին պատվիրված համակարգերը Հայաստանը ստանալու է 2016 թվականին: Մինչև այս Հայաստանի զինված ուժերին արդեն մատակարարված «Սմերչ» համակարգերը ներկայացվել են սեպտեմբերի զորահանդեսի ժամանակ, իսկ «Սոլնցեպյոկ» համակարգերը դեռ չեն ներկայացվել:

Վերլուծական կենտրոնի գնահատականով «Սմերչ» համակարգերի համար Հայաստանը վճարելու է 60 մլն դոլար, իսկ «Սոլնցեպյոկների» համար՝ 40 մլն դոլար:

Զեկույցում նշվում է նաև, որ 2016 թվականին Հայաստանը ստանալու է նաև 2015 թվականին Ռուսաստանից պատվիրված «Տիգր» զրահամեքենաներ և «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (երկուսն էլ անհայտ քանակի):

Ադրբեջանի զինանոցում առկա է 30 «Սմերչ» ու 18 «Սոլնցեպյոկ» համակարգ:

Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:

Կարդացեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---