Թրամփը խոսել է Սիրիայում իր պլանների մասին

Թրամփը խոսել է Սիրիայում իր պլանների մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում կենտրոնանալու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա: The Wall Street Journal-ին հղումով Ren.tv-ն հաղորդում է, որ Թրամփը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնանկությունն առաջնահերթ նպատակ չի համարում:

Նա նաև հավելել է, որ չի հետևի Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությանը սիրիացի ապստամբների հարցում:

«Իմ մոտեցումը Սիրիային տարբերվում է շատերի մոտեցումից»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե:

Կարդացեք նաև՝Ցուցարարները Վաշինգտոնում փակել են գլխավոր մայրուղիներից մեկը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---