Արամ Ա կաթողիկոսը՝ Հռոմի պապին. Եկեղեցուն քաջություն է պետք՝ ճշմարտության պաշտպանը դառնալու12 նոյեմբերի 2016 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Վատիկանում նոյեմբերի 11-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը: Հայրապետն աաջին հերթին շնորհակալությում է հայտնել Ֆրանցիսկոս պապին Հայոց Ցեղասպանության հետ կապված հրապարակային ելույթների համար՝ Վատիկանում և Երևանում: Նրա խոսքով՝ եկեղեցին քաջություն պետք է ունենա՝ ճշմարտության պաշտպանն ու ջատագովը դառնալու։ Ֆրանցիսկոս պապը վերստին շեշտել է Հայոց Ցեղասպանության իրողությունը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ապա, Արամ Ա կաթողիկոսը՝ անդրադառնալով Միջին Արևլքում քրիստոնյա համայնքների դժվարություններին ու մարտահրավերներին, նկատել է, որ եկեղեցին մնացած է կանգուն՝ հավատարիմ իր աստվածատուր առաքելությանը: Քահանայապետն ընդգծել է կրոնների միջև և հատկապես քրիստոնյա-իսլամ երկխոսության կարևորությունը: Եկեղեցիների միջև միության ամրապնդման հրամայականին անդրադառնալով, Արամ Ա կաթողիկոսը հիշել է Հռոմի պապի հայտարարությունը՝ Զատիկը միասնական օր նշելու անհրաժեշտության մասին: Հանդիպման ավարտին Հայրապետը Սրբազան քահանայապետին նվիրել է վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կատալոգը՝ The Armenian Catholicosate of Cilicia – History, Treasures, Mission։ Ֆրանցիսկոս պապը, իր հեթին, հուշանվեր է հանձնել Արամ Ա կաթողիկոսին: Ցեղասպանություն եզրույթը Ֆրանսիսկոս պապն օգտագործել էր 2015 թվականի ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ: Նա հայտարարել էր նաև, որ Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններն են: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |