Facebook-ը սխալմամբ հայտնել է Ցուկերբերգի և հարյուրավոր օգտատերերի մահվան մասին

Facebook-ը սխալմամբ հայտնել է Ցուկերբերգի և հարյուրավոր օգտատերերի մահվան մասին

PanARMENIAN.Net - Facebook-ը սխալմամբ հայտնել է հարյուրավոր օգտատերերի, այդ թվում սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մահվան մասին:

Որոշ օգտատերերի էջերում նոյեմբերի 11-ի երեկոյան հաղորդագրություններ են հայտնվել աքաունթի սեփականատիրոջ մահվան մասին: Նմանատիպ հաղորդագրություն հայտնվել է նաև Ցուկերբերգի էջում, գրում է Lenta.ru-ն Gizmodo պորտալի վրա հղումով:

Օգտատերեից շատերը, որոնց Facebook-ը «թաղել էր», վրդովված էին: Օգտատեր Էլլա Ռոդհեմ Դոուսոնն, օրինակ, առաջարկել է անջատել սոցցանցը: Ոմանք որոշել են կատակել: Այդպես, Էնդի Գրյուելը Facebook-ի այդ խափանումը կապել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ: «Ես կարծում էի, որ Թրամփն իրոք հաղթել է ընտրություններում, իսկ պարզվում է` ես ուղղակի մեռել եմ»,-գրել է նա Twitter-ում:

Ավելի ուշ Facebook-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել կատարվածի համար: «Դա սարսափելի սխալ էր, որը մենք արդեն շտկել ենք: Շատ ափսոս, որ այդպես պատահեց, մենք աշխատեցինք որքան հնարավոր է արագ շտկել դա»,-ասվում է Facebook-ի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---