WP. Թրամփի օրոք Պենտագոնն առաջին անգամ կարող է կին գլխավորել

WP. Թրամփի օրոք Պենտագոնն առաջին անգամ կարող է կին գլխավորել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնի համար դիտարկում է Նյու Հեմփշիրից սենատոր Քելլի Այոթի թեկնածությունը: Նշանակվելու դեպքում նա կդառնա առաջին կինը, որը կգլխավորի Պենտագոնը:

«Թրամփի թիմը սենատոր Քելլի Այոթին ընդգրկել է պաշտպանության նախարարի պոտենցիալ թեկնածուների ցանկում»,-գրում է ՌԻԱ Նովոստին Washington Post-ի վրա հղումով:

Պարբերականը նշում է, որ նշանակվելու դեպքում Այոթը աչքի կընկնի Թրամփի վարչակարգում որպես նոր պահպանողական «բազե» և այն սակավաթիվ կանանցից մեկը կլինի, որը կարող է տեղ զբաղեցնել նոր վարչակազմում:

Սենատոր Այոթը չի վերընտրվել իր պաշտոնում նոյեմբերի 8-ի ընտրություններում` նա նվազագույն տարբերությամբ զիջել է դեմոկրատ Մեգգի Հասսենին:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---