Յունկեր. Թրամփի հաղթանակը սպառանլիք է ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին

Յունկեր. Թրամփի հաղթանակը սպառանլիք է ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մի շարք անսովոր կտրուկ հայտարարություններ է արել Դոնալդ Թրամփի հասցեին` ասելով, որ նրա ընտրությունը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ և Եվրամիության հարաբերությունները:

«Թրամփի ընտրությունը սպառնալիք է միջմայրցամաքային հարաբերությունների, դրանց հիմքի ու կառուցվածքի համար»,-ասել է Յունկերը` ելույթ ունենալով ուսանողների առջև, գրում է BBC-ին:

«Մենք պետք է սովորեցնենք նորընտիր նախագահին, թե ինչ է Եվրոպան և ինչպես է այն աշխատում»,-ասել է նա: Նա նաև զգուշացրել է, որ Թրամփի արտահայտությունները քաղաքականության մասին անվտանգության ոլորտում կարող են ավերիչ հետևանքներ ունենալ:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատանքում Եվրամիությունը դժվարություններ կունենա: «Դա դժվար կլինի, դա ավելի բարդ կլինի, քան նախորդ վարչակարգերի ժամանակ, սակայն նա ազատ ընտրված նախագահ է: Մենք կաշխատենք նրա հետ, ինչպես մյուս բոլոր նախագահների: Դա փոխադարձ հարգանք է բոլոր ժողովրդավարությունների միջև»,-ասել է Շուլցը:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---