Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Ալ Ասադ թաղամասը

Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Ալ Ասադ թաղամասը

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերն աշխարհազորայինների հետ համատեղ ազատագրել են հոկտեմբերին ահաբեկիչների կողմից գրավված Ալ Ասադ թաղամասը Հալեպի արևմուտքում: Այդ մասին հայտնել է շիաների «Հեզբոլլահ» շարժման աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Բանակն ու աշխարհազորայինները դուրս են մղել ահաբեկիչներին Ալ Ասադ թաղամասից: Գործողությունը դեռ շարունակվում է, հնարավոր է, գրոհայինները նահանջելիս հասցրել են ականապատել տների կամ փողոցների մի մասը»,-ասել է նա:

Հալեպի աշխարհազորում հայտնել են, որ մարտերը շարունակվում են թաղամասի արվարձաններում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակը, «Հեզբոլլահի» մարտիկները և կամավորական ջոկատները դուրս են մղել ահաբեկիչներին Մինյան գյուղից Ալ Ասադ թաղամասի հարևանությամբ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հալեպի բնակիչները վերադառնում են ազատագրված շրջաններ: Ավելի քան 100 ընտանիք է վերադարձել Բենի Զեյդ թաղամասը:

Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---