Հաղորդագրությունն այն մասին, թե ԼՂՀ բնակիչը միտումնավոր է անցել Ադրբեջանի սահմանը, Բաքվի ԶԼՄ-ների հերթական կեղծիքն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե իբր Մարտունի քաղաքի բնակիչ 49-ամյա Վալերի Սուլեյմանյանը միտումնավոր անցել է սահմանը -, հայտնվելով Ադրբեջանի տարածքում, հայտարարել, թե չի ուզում վերադառնալ հայրենիք, կեղծիք է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Իրականում Վալերի Սուլեյմանյանը ապրիլի 18-ին բանջար հավաքելիս մոլորվել է եւ գերեվարվել: Վ. Սուլեյմանյանը ԼՂՀ-ում ունի ընտանիք, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Հերյուրանքներ տարածելու փոխարեն, ճիշտ կլիներ, որ ադրբեջանական քարոզչամեքենան զբաղվեր իր ներրքին խնդիրներով:



Մասնավորապես, օրերս Քյուրդամիրի կայազորում զենիթա-հրթիռային դիվիզիայի երկու զինվորի միջ- տեղի էր ունեցեl փոխհրաձգություն, որի հետ-անքով ծանր վիրավորվել էին նույն դիվիզիայի ժամկետային զինծառայող: Նրանցից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---