«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 2-րդ մրցանակը՝ տարածաշրջանի ՏՏ կրթության լավագույն մատակարար

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 2-րդ մրցանակը՝ տարածաշրջանի ՏՏ կրթության լավագույն մատակարար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական կրթական ծրագիրը Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխությանն արժանացել է «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» մրցանակին (The best provider of IT education):

Անվճար հիմունքներով գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները գործում են արդեն Հայաստանի (ներառյալ Արցախի) 162 դպրոցում: Այսօր «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներում ընդգրկված են 3000-ից ավելի դպրոցական, ովքեր ձեռք են բերում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ, մասնակցում մի շարք խրախուսական մրցույթների, ներկայացնում են իրենց ստեղծած տեխնոլոգիական լուծումները տարբեր ցուցահանդեսների ժամանակ:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները մրցանակի են արժանացել նաև հոկտեմբերին՝ Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» անվանակարգում:

«Ապագայի ալգորիթմը» կրող «Արմաթ» կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանում ինժեներական գիտելիքի տարածման և համաշխարհային մակարդակով մրցունակ մասնագետների ստեղծման համար: Միության կողմից ծրագրվում է ՏՏ ժամանակակից կրթության անվճար և հավասար հնարավորություն ստեղծել բոլոր դպրոցականների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---