«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի 14-րդ ԱԱ-ն՝ Ծաղկաձորում. Մասնակցում է մոտ 400 գիտակ

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի 14-րդ ԱԱ-ն՝ Ծաղկաձորում. Մասնակցում է մոտ  400 գիտակ

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում մեկնարկել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Խաղին մասնակցում է մոտ 400 գիտակ աշխարհի 23 երկրից։

Նոյեմբերի 12-ին եղի կունենա խաղի նախընտրական փուլը՝ 4 փուլ 15 հարցով։

Առաջնությանը մասնակցում են հայտնի գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը, Ելենա Պատանինան և այլ հայտնի գիտակներ։ Հայաստանի Հանրապետության առաջնությանը ներկայացված է հինգ թիմով:

Խաղի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այս դահլիճում բազմաթիվ ծանոթ դեմքեր կան: Մենք նախկինում անձամբ հանդիպելու առիթ չենք ունեցել, բայց ձեզնից շատերին ես ճանաչում եմ, քանի որ հանդիսանում եմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի վաղեմի երկրպագու: Իմ փոքր ծննդավայրում՝ Ղարաբաղում, ինչպես և նախկին, բայց այն ժամանակ դեռ միասնական Խորհրդային Միության բազմաթիվ այլ շրջաններում, մենք շատ ուշադիր նայում էինք այդ զարմանալի հեռուստածրագիրը: Այդպես մենք ոչ միայն հետևում էինք ձեր գերող խաղին, այլ նաև իմանում էինք նոր հրատարակվող գրքերի մասին:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն այսօր Հայաստանում վայելում է նույն համբավը: Ես ձեզ շնորհակալ եմ նրա համար, որ դուք ձեր խաղով և ձեր օրինակով տարածում եք գիտելիք ու հետաքրքրություն մարդկության ձեռքբերումների նկատմամբ», - ասել է նախագահը:

Միջոցառումը կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։Աշխարհի առաջնություններ մինչ այժմ կազմակերպվել են Ռուսաստանում, Իսրայելում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---