Սամբոյի Աշխարհի առաջնության 1-ին օրը հայ մարզիկները 2 բրոնզ են նվաճել

Սամբոյի Աշխարհի առաջնության 1-ին օրը հայ մարզիկները 2 բրոնզ են նվաճել

PanARMENIAN.Net - Բուլղարիայի Սոֆիա քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. Աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ են դուրս եկել հայ 6 մարզիկ:

Ասյա Լալազարյանը (48կգ քաշային կարգ) և Տիգրան Կիրակոսյանը (52կգ քաշային կարգ) Հայաստանի համար նվաճել են բրոնզե մեդալներ, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սամբոյի ԱԱ-ին է գործուղել 13 մարզիկ, 4 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Հավաքականի կազմը հետևյալն է՝

Տղամարդիկ՝ մարզական սամբո

Տիգրան Կիրակոսյան (52կգ), Մաքսիմ Մանուկյան (57կգ), Հովհաննես Ալեքսանյան (62կգ), Ռաֆիկ Մանուկյան (68կգ), Դավիթ Գրիգորյան (82կգ), Էդիկ Պետրոսյան (90կգ): Տղամարդիկ` մարտական սամբո

Մխիթար Մխիթարյան (57կգ), Էռնեստ Հայրապետյան (62կգ), Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մավրիկ Նասիբյան (74 կգ),

Կանայք

Սսյա Լալազարյան (48կգ, Սոսե Բալասանյան (52կգ):

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացված սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը ՀՀ մարզիկները երեք մեդակ են նվաճել. 2 բրոնզ և 1 արծաթ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---