Երեւանը պետք է մտածի Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափի փոփոխման ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջխաղացումներ չեն լինի: Այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսության անկումը»,- հայտարարել էՀՅԴ «Դաշնակցության» Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը Երեւանում մայիսի 12-ին տված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, լճացման պատճառ է հանդիսանում իշխանության անպայման փոփոխությունը Լեռնային Ղարաբաղի, ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքում: «Ադրբեջանը բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված համաձայնություններից հրաժարվելու սովորություն ունի, իսկ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կհանգեցնեն հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի շահագրգռվածության նվազմանը»,- նշել է Մանոյանը, հավելելով, որ ԱՄՆ-ն զբաղված կլինեն իրենց ներքին խնդիրներով եւ չեն կարողանա ազդել Ադրբեջանի վրա: ՀՅԴԴ անդամը նշել է, որ այդ ժամանակաշրջանը Հայաստանը պետք է օգտագործի իր դիրքերի ամրապնդման համար, մասնավորապես, պետական մակարդակով պետք է դնել տարածքների բնակեցման հարցը, նպատակաուղղված արտաքին քաղաքականություն վարել:



«Երեւանը պետք է մտածի Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափի փոփոխման ուղղությամբ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո չարժե բանակցությունները զրոյից սկսել: Անհրաժեշտ է հասկացնել Բաքվին, որ նման դեպքում բանակցություններին կմիանա Ստեփանակերտը»,- նշել է Կիրո Մանոյանը, հավելելով, որ նման հայտարարությամբ կարող է հանդես գալ նաեւ Լեռնային Ղարաբաղի նոր նախագահը, ում ընտրությունները կկայանան 2007 թվականի հուլիսի 19-ին, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---