Թրամփը կհրաժարվի նախագահի աշխատավարձից

Թրամփը կհրաժարվի նախագահի աշխատավարձից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի աշխատավարձից, որը ստանում են այդ երկրի նախագահները: Այդ մասին հանրապետականը հայտարարել է СBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես երբեք մեկնաբանություններ չեմ տվել այդ հարցի վերաբերյալ, սակայան պատասխանը ոչն է: Կարծում եմ, ըստ օրենքի, ես պետք է ընդունեմ $1-ը, նշանակում է տարեկան $1 կստանամ»,-ասել է նա:

Նա խոստովանել է, որ չգիտի, թե որքան է ստանում ԱՄՆ նախագահը: Հեռուստաընկերության լրագրողը հայտնել է, որ նախագահի աշխատավարձը տարեկան $400 հազար է կազմում: «Ես չեմ ընդունի աշխատավարձը, ես այն չեմ ընդունի»,-ասել է Թրամփը:

Ըստ Forbes-ի 2016-ի սեպտեմբերի տվյալների Թրամփի կարողությունը $3,7 մլրդ է: Նախորդ տարվա համեմատ այն նվազել է $800 դոլարով: Թրամփն ԱՄՆ առաջին նախագահը չէ, որը հրաժարվում է աշխատավարձից: Նախկինում այդպես են վարվել նաև Ջոն Քենեդին և Հերբերտ Գուվերը:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---