Մխիթարյանը կարող է վարձակալության հիմունքով «Բորուսիա» վերադառնալ

Մխիթարյանը կարող է վարձակալության հիմունքով «Բորուսիա» վերադառնալ

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը և մարզչական շտաբը մտածում են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու մասին, գրում է Championat.com-ը Mirror-ի վրա հղումով: Նշվում է, որ «Բորուսիան» կարող է փորձել վերադարձնել Մխիթարյանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Անգլիայի պրեմիեր լիգայում 11 տուրի արդյունքների համաձայն Մխիթարյանը մասնակցել է 4 խաղի` միայն մեկ անգամ դուրս գալով մեկնարկային կազմում: Գոլ կամ գոլային փոխանցում նա չի արել: Ընդհանուր առմամբ ակումբային մակարդակով Մխիթարյանը մասնակցել է 6 հանդիպման:

Ավելի վաղ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն բացառել էր Մխիթարյանի «Բորուսիա» վերադառնալու հնարավորությունը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրինի «Յուվենտուսը» հետևում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծավծ իրավիճակին: «Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել ֆուտբոլիստին դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Հիմա իտալական ակումբը կրկին մտադիր է տրանսֆերային հարցում ուղարկել «կարմիր սատանաներին» 27-ամյա կիսապաշտպանի արժեքի մասին, որին չհաջովեց ամրագրվել նոր թիմում:

Ընթերցեք նաև. Մխիթարյանը՝ Չեռնոգորիայի հետ խաղի մասին. Շատ հպարտ եմ մեր հաղթանակով

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---