Պուտինը հավանություն է տվել ՀՀ հետ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագրին14 նոյեմբերի 2016 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նոյեմբերի 14-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Ըստ փաստաթղթի, Պուտինը հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը բանակցել հայկական կողմի հետ և, պայմանավորվածության հասնելով, ստորագրել տվյալ համաձայնագիրը Ռուսաստանի անունից: «Ընդունել ՌԴ կառավարության ՌԴ և ՀՀ միջև զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսն ու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պլանավորվում է ընդգրկել հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմում: 4-րդ բանակային կորպուսը տեղակայված է Վայոց Ձորի մարզում ու, մասնավորապես, հսկում է Նախիջևանի հետ սահմանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |