ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ադրբեջանը տարանցիկ երկիր է թրաֆիկինգի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում Ադրբեջանը նշված է որպես այն տղամարդկանց, կանանց եւ երեխաների աղբյուր եւ տարանցիկ երկիր, որոնց տեղափոխում են կոմերցիոն նպատակով: «Կանայք Ադրբեջանից տեղափոխվում են Թուրքիա եւ Արաբական Էմիրություններ սեքսուալ շահագործման նպատակով: Տղամարդիկ օգտագործվում են որպես էժան աշխատուժ: Երեխաներին Թուրքիա են տանում սեքսուալ, իսկ Ռուսաստան` ֆիզիկական շահագործման նպատակով: Ադրբեջանը նաեւ տարանցիկ երկիր է ծառայում Ուզբեկստանից, Ղրղզստանից եւ Մոլդովայից Թուրքիայի եւ ՄԱԷ տարանցման համար: Ադրբեջանի կառավարությունը պետք է կատարելագործի թրաֆիկինգի կանխարգելման մեխանիզմը»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում:



Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս Ադրբեջանին կատարելագործել համապատասխան օրենսդրությունը: «Կառավարությունը պետք է զարգացնի թրաֆիկինգի զոհերի նույնականացման ձեւական համազգային կարգը: Ադրբեջանական կառավարությունը պարբերաբար դիտարկումներ է անցկացնում, իսկ կրթության նախարարությունը լուսավորչական ծրագրեր է իրագործում դպրոցներում»,-ընդգծվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---