ԶԼՄ-ներ. Շտայնմայերը կառաջադրվի Գերմանիայի նախագահի պաշտոնում

ԶԼՄ-ներ. Շտայնմայերը կառաջադրվի Գերմանիայի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԳԴՀ իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների` Քրիստոնյա դեմոկրատական և Քրիստոնյա սոցիալիստական կուսակցությունների դաշինքն ու Գերմանիայի Սոցիալ ժողովրդավարական կուսակցության առաջնորդները պայմանավորվածության են եկել Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը ntv-ի վրա հղումով:

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը 2005-2009թթ. և 2013-ից զբաղեցրել է Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնը: Այժմ նա Գերմանիայի Սոցիալ ժողովրդավարական կուսակցության անդամ է և ԵԱՀԿ գործող նախագահը:

Գերմանիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով Դաշնային խորհրդի կողմից: Դաշնային խորհուրդը սահմանադրական մարմին է, որի նիստը գումարվում է հատուկ այդ նպատակի համար: Գերմանիայի գործող նախագահն է Յոահիմ Գաուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---