Սբ Գեղարդ նիզակի ծայրը դետեմբերի 3-ին Մայր տաճար կբերվի14 նոյեմբերի 2016 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Առաքյալների տոնին` դեկտեմբերի 3-ին, Սբ Գեղարդը կբերվի Մայր տաճար: Հավատացյալները հնարավորություն կունենան մասնակցել Հայոց առաջին լուսավորիչներ Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող պատարագին և խոնարհվել Սբ Գեղարդին: Սբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա ուշ երեկո: Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին` խաչի վրա:2015-ին Գարեգին Բ Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այն Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտից Ս. Թադեոս առաքյալը: 19-րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է այնտեղ: Համաձայն հավատքի՝ Ս. Գեղարդնը փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաև՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |