«Նաիրիտ»-ի վերագործարկման մրցույթ է հայտարարվել

«Նաիրիտ»-ի վերագործարկման մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման մրցույթ: Նախարարությունը գործարանը վերագործարկող մասնավոր գործընկեր է փնտրում:

Հաղորդագրությունում նշվում է՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնք կցանկանան վերագործարկել 1933թ.-ին հիմնադրված և 2010թ-ից չգործող «Նաիրիտը», մրցույթին մասնակցելու հայտ պետք է ներկայացնեն մինչև 2017թ. հունվարի 20-ը։

Նախարարության պաշտոնական հաղորդագրությունը վկայում է, որ հիշյալ նախաձեռնության հիմքում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումն է: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այն կազմակերպությունները, որոնք վերջին 10 տարում իրականացրել են առնվազն մեկ՝ 60 մլն ԱՄՆ դոլարի համանման ծրագիր, նրանց վերջին 3 տարվա միջին տարեկան հասույթը 100 մլն ԱՄՆ դոլարից պակաս չէ։

Մրցույթի հրավերին զուգահեռ նախարարությունը նաև հիշեցնում է, որ Jacobs Consultancy ընկերությունը 2012-2013թթ-ին «Նաիրիտում» ուսումնասիրություններ էր անցկացրել, որոնց համաձայն` բուտադիենի հումքի հիման վրա քլորոպրենային կաուչուկների արտադրության վերագործարկումը կպահանջի մոտ 160 մլն ԱՄՆ դոլար ՝ 25 հազար տոննա արտադրելու և 216 մլն ԱՄՆ դոլար՝ 35 հազար տոննա արտադրելու համար:

Հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---