Վրաստանը ՆԱՏՕ մտնելու լուրջ շանսեր ունի

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը շատ կարեւոր է երկու կողմերի համար էլ, սակայն անելու շատ աշխատանք կա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Նրա խոսքերով, Վրաստանը Դաշինքին անդամակցելու լուրջ շանսեր ունի: «Նույնիսկ եթե Միխայիլ Սահակաշվիլին չվերընտրվի, Վրաստանի դիրքորոշումը Եվրոպա եւ ՆԱՏՕ ձգտելու հարցում չի փոխվի: Այդ քաղաքականությունն առաջինն սկսել է նախագահ Էդուարդ Շեվարնաձեն»,- ասել է Վելտը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---