Կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը

Կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 15-ի գիշերը Քննչական կոմիտեն զեկուցել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալության մասին: Ըստ կոմիտեի, Ուլյուկաևը 2 մլն դոլար կաշառք է ստացել պետական բալանսում գտնվող «Բաշնեֆտի» բաժենտոմսերի հսկիչ փաթեթը գնելու թույլտվությունը «Ռոսնեֆտին» տալու դիմաց, հայտնում է ՌԲԿ-ն: Ուլյուկաևը կաշառքը ստացել է 2016-ի նոյեմբերի 14-ին:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ խոսքը դրամաշորթության մասին է, իսկ Ուլյուկաևը սպառնացել է «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներին:

Նախարարի ձերբակալությունը կաշառակերության համար եզակի դեպք է Ռուսաստանի համար: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեռ չի մեկնաբանել ձերբակալությունը, իսկ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «մեղադրանքը լուրջ ապացույցներ է պահանջում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---