15 նոյեմբերի 2016 - 12:02 AMT
Մոսկվայում ահաբեկչություններ պատրաստող ԻՊ հետ կապված ծայրահեղականներ են ձերբակալվել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են ահաբեկչական «Իսլամական պետութան» հետ կապված ծայրահեղական խմբի 5 անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ էին պատրաստվում իրականացնել Ինգուշեթիայում և Մոսկվայում, հայտնում է «ԻՆտերֆաքսը» ՌԴ ԱԴԾ հաղորդագրության վրա հղումով:

Անցկացված գործղությունների արդյունքում հանցավոր խմբի 5 անդամ ձերբակալվել է: «Այն տարածքում, որտեղ նրանք թաքնվում էին, ինչպես նաև հատուկ պատրաստված թաքստոցում հայտնաբերվել է 5 միավոր հրազեն, գործարկմանը պատրաստ պայթուցիկ սարքեր յուրաքանչյուրը 10 կգ տրոտիլ զանգվածով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ առգրավվել են նաև ինքնաշեն էլեկտրադետոնատորներ, ինքնաշեն պայթուցիկների բաղադրիչներ, զինամթերք:

ԱԴԾ-ում ասել են, որ ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցության փաստով:

2016-ի հոկտեմբերին խմբի պարագլուխը` ԻՊ էմիսար Սաուտիևը և նրա 5 թիմակիցները ոչնչացվել էին Ինգուշեթիայում հակաահաբեկչական գործողության շրջանակում: