ԶԼՄ-ներ. Ջուլիանին և Բոլթոնը` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հիմնական հավակնորդներ

ԶԼՄ-ներ. Ջուլիանին և Բոլթոնը` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հիմնական հավակնորդներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հիմնական հավակնորդներն են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և ՄԱԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին The Wall Street Journal-ի վրա հղումով:

«Ինչպես հայտնել է գործընթացին ծանոթ 2 աղբյուր, Թրամփի խորհրդականները կենտրոնանում են Ջուլիանիի և Բոլթոնի թեկնածությունների վրա պետքարտուղարի պաշտոնում»,-գրում է պարբերականը: Նշվում է, որ որոշումը կարող է կայացվել մի քանի շաբաթից:

Ինչպես նշում է թերթը, Թրամփի համար «դա ընտրություն է վաղեմի ընկերոջ և դաշնակից Ջուլիանիի և պահպանողական դիվանագետ Բոլթոնի վրա, որը նախորդ տարի կոչ էր արել ԱՄՆ-ին ռումբ նետել Իրանի վրա»:

Ավելի վաղ ԱՄՆ մի շարք ԶԼՄ-ներ որպես պետքարտուղարի պաշտոնի ամենահավանական թեկնածու նշում էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութոն Գինգրիչի անունը:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե:Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---