Apple-ը համալրված իրականության թվային ակնոց է մշակում

Apple-ը համալրված իրականության թվային ակնոց է մշակում

PanARMENIAN.Net - Apple կորպորացիան աշխատում է համալրված իրականության թվային ակնոցի ստեղծման վրա: Ըստ Bloomberg-ի աղբյուրների, այդպիսի ակնոցի ստեղծման նախագիծը նախնական փուլում է: Այժմ կորպորացիան տարբեր թեստային հետազոտություններ է անցկացնում:

Նշվում է, որ հատուկ դիսփլեյներով ակնոցը կկարողանա միանալ iPhone-ին, սակայն սմարթֆոններից պատկերներն ու տեքստերը կհայտնվեն դիսփլեյների վրա, գրում է Gazeta.ru-ն:

Ըստ գործակալության, եթե Apple-ի ղեկավարությունը հավանություն տա գյուտին և գործարկի դրա զանգվածային արտադրությունը, այն վաճառքում կհայտնվի 2018-ից ոչ շուտ:

Ավելի վաղ Google ընկերությունը ներկայացրել էր Cardboard Plastic ակնոցը, որը թույլ է տալիս վայելել «իսկական» իրականությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---