13 հունիսի 2007 - 18:35 AMT
Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն, հատկապես տնտեսական ոլորտում
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Հոնգ Ձիույինը: Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը հաջողություն մաղթեց դեսպանին բարձր առաքելության կատարման գործում: Դեսպանը նշեց, որ թեեւ երկար ժամանակ Զինաստանի ԱԳՆ-ում զբաղվել է հետխորհրդային պետություններով, առաջին անգամ է այցելում Հարավային Կովկաս: Նա հավաստիացրեց, որ կանի ամենը` նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունները, նշելով, որ առկա է, հատկապես տնտեսական ոլորտում, համագործակցության զարգացման զգալի ներուժ: Կողմերը բարձր գնահատեցին ՀՀ եւ ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցությունը` պատրաստակամություն հայտնելով ապագայում եւս շարունակելու ակտիվ շփումները ԱԳՆ-ների մակարդակով: Հյուրի խնդրանքով նախարարը համառոտ ներկայացրեց ԼՂ հակամարտության ներկայիս բանակցային գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: