Ընդդիմադիր ադրբեջանական կուսակցությունը պահանջում է փակել Գաբալայի ՌՏԿ-ն

PanARMENIAN.Net - «Մուսավատ» ընդդիմադիր ադրբեջանական կուսակցությունը գտնում է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման հարցով Ադրբեջանի համար ամենաընդունելի տարբերակը կայանի փակումն է: Ինչպես հայտարարել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհման Ջավդողլուն, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործումը կուսակցության դիվանի նիստի քննարկման թեման էր:



«Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման հարցով Ադրբեջանի համար ամենաընդունելի տարբերակը կայանի փակումն է: Եթե Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ բանակցություններ տարվեն ռազմական օբյեկտի համատեղ օգտագործման շուրջ, ապա մեր երկիրը բանակցություններին պետք է մասնակցի որպես ՌՏԿ-ի տերերից մեկը»,- նշել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---