Իրանի նախագահը Հայաստան կայցելի նոյեմբերի 20-ից հետո

Իրանի նախագահը Հայաստան կայցելի նոյեմբերի 20-ից հետո

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 20-ից հետո Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Դա կլինի Իրանի նախագահի պատասխան այցը, հայտնում է Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Հայաստանից Ռոհանին կմեկնի Ղազախստան, այնուհետև՝ Ղրղզստան:

2016-ի հունիսին, ընդունելով ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին, Ռոուհանին շեշտել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

2013-ին տեղի ունեցած հանդիպմանը երկու երկրների նախագահները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---