Հայ գիտնականներին չեն հրավիրել մասնակցելու «Հայ-թուրքական հարաբերությունները» գիտաժողովոին Էրզրումում

PanARMENIAN.Net - Հայ պատմաբաններն ու Թուրքիայի գծով մասնագետները Էրզրումում հունիսի 21-22 կայանալիք «Հայ-թուրքական հարաբերությունները» գիտաժողովոին մասնակցելու հրավեր չեն ստացել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, նրա անունով որեւէ հրավեր չի ստացվել Էրզրումից: Հրավերներ չեն ստացել նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ թուրքագետ Աշոտ Հովհաննիսյանը:



ԱՊԱ-ի համաձայն, «գիտաժողովին հրավիրվել են գիտնականներ Հայաստանից, ինչպես նաեւ տարբեր երկրներում բնակվող հայ պատմաբաններ»: Սակայն, ինչպես գրում է գործակալությունը, «նրանք չեն հաստատել իրենց մասնակցությունը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---