Մեյ. Brexit-ը թույլ կտա Մեծ Բրիտանիային օգտվել գլոբալիզացիայի առավելություններից

Մեյ. Brexit-ը թույլ կտա Մեծ Բրիտանիային օգտվել գլոբալիզացիայի առավելություններից

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից թույլ կտա Լոնդոնին օգտվել այն հնարավորություններից, որոնք տալիս է գլոբալիզացիան, և հին գործընկերների հետ նոր հարաբերություններ հաստատել: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը` ելույթ ունենալով Լոնդոնի քաղաքապետարանում ավանդական ամենամյա ընդունելության ժամանակ:

Ըստ նրա, Brexit-ը հնարավորություն կտա Բրիտանիային «այնպես կառավարել գլոբալիզացիայի ուժերը, որ դրանք բոլորի օգտին աշխատեն»:

Հիշեցնելով ԱՄՆ հետ նոր առևտրային համաձայնագիր կնքելու Լոնդոնի շահագրգռվածության մասին` նա նշել է, որ Բրիտանիան կարող է օգտագործել իր տնտեսական ներուժն «հին գործընկերների հետ նոր հարաբերություններ հաստատելու համար», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Մեյի, «աշխարհը փոխվել է…դեռ 1 տարի առաջ քչերը կարող էին կանխատեսել Brexit-ն ու Թրամփի ընտրվելն ԱՄՆ նախագահի պաշտոնում:

«Երբ մարդիկ փոփոխությունների են սպասում, քաղաքական գործիչների աշխատանքն է պատասխանել այդ ակնկալիքներին»,-ասել է Մեյը:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---