Հուլիսին Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց կներկայացնի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հուլիսին Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) հերթական զեկույցը կներկայացնի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին Բաքվում հաղորդել է ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի ղեկավար Մագդալենա Ֆրիչեվան:



Զեկույցում կնշվեն համաշխարհային հանրության վերաբերմունքն այս խնդրի հանդեպ, կարգավորման գործընթացում գրանցված դինամիկան: Մ.Ֆրիչեվան նշել է, որ նախկինում ճգնաժամային խումբն արդեն երկու զեկույց ներկայացրել է հակամարտության վերաբերյալ, սակայն այս անգամ զեկույցում առանձնակի ուշադրություն կդարձվի նավթագազային ճյուղից ստացվող շահույթի ազդեցությանը ղարաբաղյան խնդրի լուծման վրա, հաղորդում է Day.az-ը:



Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՄՃԽ երեւանյան գրասենյակում, ներկայումս Մագդալենա Ֆրիչեվայի այցը Հայաստան չի նախատեսվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---