«911 ՍՕՍ» զանգերի արձագանքման նոր համակարգ է ներդրվում

«911 ՍՕՍ» զանգերի արձագանքման նոր համակարգ է ներդրվում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կներկայացվի «911 ՍՕՍ» նոր համակարգը:

Նախարարության և «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության մասնագետները կներկայացնեն համակարգի հնարավորությունները, առավելությունները, ահազանգերի արձագանքման նոր մեխանիզմը և դրա գործնական նշանակությունը: «911» ծառայության աշխատակիցները իմիտացիոն ահազանգի միջոցով տեղում կփորձարկեն հավելվածը:

Սմարթֆոններ համար նախատեսված «911 ՍՕՍ» հավելվածը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքում: Համակարգի նպատակն է արտակարգ իրավիճակներում հայտնված կամ դրա ականատեսը դարձած քաղաքացիներին օգնություն և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև արագ և թիրախային արձագանքում կազմակերպել:

Հավելվածն անվճար է և նախատեսված է Android և IOS համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այս հավելվածի գործարկումից հետո հեռախոսի էկրանին է հայտնվում «ՍՕՍ» սեղմակոճակը, որի կենտրոնին հպվելով 3-4 վայրկյան՝ ինքնաշխատ սկզբունքով ահազանգը հասցեագրվում է «911» ծառայության համապատասխան ստորաբաժանում: Ահազանգը սպասարկող աշխատակիցը քարտեզի վրա տեսնում է ահազանգողի գտնվելու վայրը (կոորդինատները) և նախօրոք լրացրած տվյալներն ու տեղեկատվությունը՝ կազմակերպելով օպերատիվ և արդյունավետ արձագանքում:

Հավելվածի միջոցով հնարավոր է կապ հաստատել օպերատիվ այլ ծառայությունների հետ, հաղորդագրություններ ուղարկել հարազատներին և ընկերներին, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գտնել առաջին անհրաժեշտության մոտակա կարևոր օբյեկտները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---