Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հոկտեմբերին

PanARMENIAN.Net - «ԱՊՀ հերթական գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա մոտավորապես հոկտեմբերի սկզբին, հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը»,-հաղորդել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սակայն, նրա խոսքերով, դեռեւս ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա: Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանի եւ Ի.Ալիեւի վերջին հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում տեղի ունեցավ հունիսի 9-ին Սանքտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---