Հաբիթաթ Արմենիան Հայաստանի 20 բազմաբնակարան շենք է բարեկարգել

Հաբիթաթ Արմենիան  Հայաստանի 20 բազմաբնակարան շենք է բարեկարգել

PanARMENIAN.Net - «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը նոյեմբերի 15-ին կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում՝ նվիրված ոլորտում խնդիրներին և դրանց արդյունավետ լուծմանն ուղղված միջոցառումներին:

Կլոր սեղան-քննարկման հիմնական նպատակն էր մեկ սեղանի շուրջ համախմբել այս ոլորտի առանցքային դերակատարներին, ինչպես նաև հիմնական շահառուներին և համատեղ քննարկել բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածնքների վերանորոգման և էներգաարդյունավետության ուղղությամբ իրականացված աշխատանքները և հետագա քայլերը:

Հաբիթաթ Արմենիայի բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի շրջանակում մինչ օրս բարեկարգվել են 20 բազմաբնակարան շենք և ներդրվել է մոտ 50 մլն ՀՀ դրամ՝ Երևանի և Վանաձորի քաղաքապետարանների, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, և համատիրությունների հետ սերտ համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկայացվել են Հաբիթաթ Արմենիայի ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձը, քննարկվել են գոյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելու ուղիներ, ինչպես նաև ներկայացվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի արտերկրյա փորձը, արդյունավետությունը և ձեռքբերումները:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 2011-ից է սկսել իրականացնել իր առաջին ծրագիրը բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ոլորտում: Այժմ ունենք թվով երեք ակտիվ ծրագիր, որոնց շրջանակներում համագործակցում ենք քաղաքապետարանների, համատիրությունների, ֆինանսական հաստատությունների և այլոց հետ: Հաբիթաթ Արմենիայի առաջնային նպատակներից է ստեղծել աշխատող ֆինանսական մոդելներ, ինչպես նաև ոլորտում համախմբել տարբեր դերակատարներին, որպեսզի բազմաբնակարան շենքերի կառավարումը և պահպանումը իրականացվի արագ և որակյալ»,- ասել է Լուիզա Վարդանյանը, Հաբիթաթ Արմենայի գործադիր տնօրենը:

Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում Հաբիթաթ Արմենիան գործարկել է նոր կայք՝ www.taqtun.am, որի միջոցով կարելի է ծանոթանալ ծրագրին դիմելու գործընթացին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ շենքերում էներգաարդյունավետ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---