ՄԱԿ կոմիտեն բանաձև է ընդունել ՌԴ կողմից Ղրիմի օկուպացիայի մասին

ՄԱԿ կոմիտեն բանաձև է ընդունել ՌԴ կողմից Ղրիմի օկուպացիայի մասին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի սոցիալական և հումանիտար հարցերի կոմիտեն ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ռուսաստանի կողմից Ղրիմի «ժամանակավոր օկուպացիայի» և թերակղզում մարդու իրավունքների խախտման մասին բանաձևին:

Ուկրաինայի առաջարկած փաստաթղթի օգտին քվեարկել է կոմիտեի 73 անդամ, դեմ` 26 անդամ, 79-ը ձեռնպահ է մնացել:

Բանաձևի հեղինակները նաև կոչ են անում ՄԱԿ գլխավոր քարտուղարին միջոցներ ձեռնարկել, որպեսզի միջազգային դիտորդները կարողանան այցելել Ղրիմ դիտարկելու համար իրավիճակը:

Ակնկալվում է, որ Ղրիմի գծով այդ բանաձևը հավանության կարժանանա ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից:

ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների դեպարտամենտի ղեկավար Անատոլի Վիկտորովը, ելույթ ունենալով կոմիտեի նիստում, բանաձևն անվանել է «քարոզչական»` նշելով, որ Ղրիմի բնակիչները որոշում են կայացրել ՌԴ-ին միանալու վերաբերյալ «պատմական հանրաքվեի արդյունքում»:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---