Դենվերն ԱՄՆ առաջին քաղաքը կդառնա, որտեղ կթույլատրվի մարիխուանայի օգտագործումը բարերում16 նոյեմբերի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլորադոյի նահանգի մայրաքաղաք Դենվերն ԱՄՆ առաջին քաղաքը կդառնա, որտեղ կթույլատրվի սեփական արտադրության մարիխուանայի օգտագործումը ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալական նպատակներով: Դա կթույլատրվի որոշ բարերում, յոգայի ստուդիաներում և պատկերասրահներում, գրում է 112.ua-ն AFP վրա հղումով: Նախաձեռնությունը բավարար քանակի քվե է հավաքել մարիխուանայի օրինականացման համար քվեարկության ժամանակ ԱՄՆ 9 նահանգներում, որն անցել է ԱՄՆ նախագահի ընտրությունների հետ միաժամանակ: Հենց որ ձայների պաշտոնական հաշվարկն ավարտվի, նորարարության կողմնակիցները հուսով են, որ այն կաշխատի: Մասնավոր բիզնեսը կկարողանա անհրաժեշտ թույլտվություն ստանալ սեփական արտադրության մարիխուանան վաճառելու համար: Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Կալիֆորնիայի և Մասաչուսեթսի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել թմրանյութերի օգտագործմանը ռեկրեացիոն նպատակներով: 3 նահանգում` Նևադայում, Մենում և Արիզոնայում, քվեների հաշվարկը շարունակվում է: Ֆլորիդայի, Հյուսիսային Դակոտայի և Արկանզասի նահանգներում քվեարկել են բժշկական մարիխուանայի օրինականացման օգտին: «Սա մեծ հաղթանակ է մարիխուանայի մասին օրենքի բարեփոխման համար պայքարոզ շարժման համար»,-հայտարարել է Drug Policy Alliance կազմակերպության տնօրեն Իթան Նադելմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի |