14 հունիսի 2007 - 14:34 AMT
Վարդան Օսկանյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն մի փոքր շտապում է
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն մի փոքր շտապում է, սակայն Ռուսաստանը եւս չի դանդաղեցնում բանակցությունների ընթացքը»,-ասել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ըստ նրա, Ռուսաստանի դիրքորոշումը հնչեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ընդգծել է, որ Ռուսաստանը կհամաձայնվի ցանկացած որոշման, որը ձեռնատու կլինի հակամարտության կողմերին եւ հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր:

«Ռուսաստանը, ելնելով իր գլոբալ քաղաքականությունից, Ղարաբաղի հարցում չի ցանկանում ավելի մեծ նախաձեռնություն ստանձնել, քան դա նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ մանդատով: Դա միակ տարբերությունն է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, սակայն, հակասություններ այդ երկրների միջեւ չկան»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը «Կենտրոն» հեռուստաալիքին տված հարցազրույցում: