Թուրքիան դուրս է բերել իր հատուկ նշանակության բրիգադը ԵՄ-ի միջազգային ուժերի կազմից, շոկ առաջացնելով Բրյուսելում

PanARMENIAN.Net - Թուրքիան դուրս է բերել իր հատուկ նշանակության բրիգադը, ուժեղացված ավիացիայով եւ նավերով, Եվրամիության միջազգային ուժերի կազմից: Նման որոշում կայացվել է ԵՄ-ի պատմության մեջ առաջին անգամ եւ արդեն շոկ է առաջացրել Բրյուսելում: Ընդունված որոշումը Անկարայի պատասխանն է EUFOR հրամանատարության մերժմանը` ճանաչել թուրքական կողմի իրավունքը կառավարել Եվրամիության խաղաղապահ ստորաբաժանումները, անտեսելով այն, որ թուրքերը աջակցել են ԵՄ ռազմական գործողություններին մոլորակի տարբեր մասերում, մասնավորապես, Բոսնիայում եւ Հերցոգովինայում եւ Կոնգոյում:



ԵՄ-ի պատմության մեջ առաջին անգամ միջազգային ուժերի կազմից լիովին դուրս է բերվում երկրներից մեկի բրիգադը, ուժեղացված ավիացիայով եւ նավերով: «Այդ արարքով Անկարան հասկացնել է տալիս, որ Թուրքիան այլեւս չի հատկացնի իր հատուկ ձեւավորված բրիգադը Եվրամիության ղեկավարությամբ գործողությունների կատարման համար»,-գրում է «Սաբահ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---