Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարարը կառաջադրվի նախագահի պաշտոնում16 նոյեմբերի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հայտարարել է նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրության մասին: «Ես կլինեմ ամենաթույլերի թեկնածուն: Դա պայքար չէ Ֆրանսիայի մի մասի համար, դա պայքար է ամբողջ երկրի համար: Այդ պայքարը ես ձեր հետ միասին եմ մղելու, բոլոր բարի կամքի տեր մարդկանց հետ, ով հավատում է առաջադիմությանը»,-հավելել է թեկնածուն, հայտնում է Lenta.ru-ն BFMTV-ի վրա հղումով: Մարկոնը հրաժարական է տվել երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ընթացիկ տարվա օգոստոսի 30-ին իրեն լիովին քաղաքական գործունեությանը նվիրելու մտադրությամբ: Նա գլխավորում է «Առաջ» շարժումը: Մակրոնը 38 տարեկան է, նախկինում երբեք ընտրովի պաշտոններ չի զբաղեցրել: Հայտնի է, որ կառաջադրվեն նաև գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն ու նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին: Սակայն կրկին նախագահի աթոռը զբաղեցնելու նրանց շանսերը ցածր են գնահատվում: Ըստ հասարակական կարծիքի հարցման տվյալների, նախագահ ընտրվելու իրական շանսեր ունեն երկրի նախկին վարչապետ և ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը: Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա 2017-ի ապրիլի 23-ին, երկրորդը, եթե դրա կարիքը լինի, կկայանա մայիսի 7-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |