«Վրացական երազանքը» 115 տեղ կունենա խորհրդարանում16 նոյեմբերի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի 150 տեղից 115-ը կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այդ են վկայում ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նոյեմբերի 16-ին հրապարակել և հաստատել է երկրի ԿԸՀ-ն: 150 պատգամավորից 77-ն ընտրվել է կուսակցական ցուցակներով: «Վրացական երազանքը» կուսակցական ցուցակներով 44 տեղ է ստացել, «Միասնական ազգային շարժումը»` 27, «Վրաստանի հայրենասերների ալյանսը»` 6, հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվս 73 պատգամավոր է ընտրվել միամանդատ շրջաններում` «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են բոլոր ընտրաշրջաններում, բացառությամբ երկուսի: Ըստ Վրաստանի սահմանադրության, այն կուսակցությունը կամ դաշինքը, որը ստանում է պարզ մեծամասնությունը խորհրդարանում, իրավունք ունի առաջարկելու վարչապետի թեկնածությունն ու կառավարություն ձևավորել: 2013-ից Վրաստանում գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է, նախագահը համարվում է երկրի ղեկավարը, սակայն նրա լիազորությունները շատ սահմանափակ են: Ըստ «Վրացական երազանքի», կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2015-ի դեկտեմբերի 29-ից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |