Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը Բրյուսելում ծրագրված չէ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Միքայել Հարությունյանի եւ Սաֆար Աբիեւի հանդիպումը Բրյուսելում ծրագրված չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, առանձին հանդիպման հավանականությունը փոքր է: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հնարավոր է Միքայել Հարությունյանի եւ Սաֆար Աբիեւի հանդիպումը:



Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ մասնակցում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նսիտին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---