Իրանը թշնամական չի համարում Ռուսաստանի դիրքորոշումը Գաբալայի ՌՏԿ-ի հարցում

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի առաջարկը` Ադրբեջանի Գաբալայի ՌՏԿ-ի ռուս-ամերիկյան համատեղ օգտագործման մասին, չի համարոմ «Մոսկվայի կողմից թշնամական դիրքի գրավում Իրանի նկատմամբ»,- լրագրողներին հայտնել է Մեջլիսի նախագահ Ղոլամ-Ալի Հադադ-Ադելը: «Մենք կասկածելի ենք համարում, որ Պուտինը հրավիրի ամերիկացիներին, որպեսզի նրանք հրթիռային սպառնալիք ստեղծեն Իրանի համար, եւ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Իրանի միջեւ առկա բարիդրացիական հարաբերությունները` դա կասկածելի է: Մենք չենք դիտարկում Պուտինի հայտարարությունները որպես Իրանի նկատմամբ թշնամական դիրքորոշման գրավում»,-- ընդգծել է Հադադ-Ադելը, հաղորդում է Iran.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---