17 նոյեմբերի 2016 - 10:06 AMT
Իրավիճակն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 270 կրակոց

Նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 270 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1100 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 (15 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (5 արկ), ձեռքի հակատանկային (1 արկ) և ենթափողային նռնականետեր (1 արկ):