17 նոյեմբերի 2016 - 10:18 AMT
Արագածոտնի, Վայոց ձորի, Լոռու մարզի քաղաքներում ձյուն է. Լարսը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:

Շիրակի մարզի Քեթի Ջաջուռ համայքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նոյեմբերի 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:

Երևանումնոյեմբերի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: