Վանի քաղաքապետը ձերբակալվել է

Վանի քաղաքապետը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Վան քաղաքի քաղաքապետ Բեքիր Քայային: Քաղապետարանի շենքում խուզարկություններ են իրականացվում: Քաղաքապետը քրդամետ Ռեգիոնների ժողովրդավարական կուսակցության անդամ է, որին թուրք իշխանությունները մեղադրում են երկրում արգելված Քրդստանի աշխատավորկան կուսակցության (ՔԱԿ) հետ կապերի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին DHA վրա հղումով:

Նախկինում Քայան ազատազրկված է եղել ՔԱԿ հետ կապերի համար:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին երկրի հարավ-արևելքում տեղական ինքնակառավարման մարմինների 28 ղեկավարի պաշտոնանկության մասին` ՔԱԿ հետ կապերի համար: Այդ որոշումը կայացվել է արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակում, որը հայտարարվել է երկրում հուլիսի լույս 16-ի հեղաշրջման փորձից հետո:

Ձերբակալվել է քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ 10 պատգամավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---