Բաքվում ոստիկանությունը ցրել է լրագրողների բողոքի ցույցը

PanARMENIAN.Net - Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել չարտոնված բողոքի ցույց, որի մասնակից լրագրողները բողոքում էին ԶԼՄ-ների հանդեպ ճնշումների հաճախակի դարձած դեպքերի դեմ: Պիկետից ոչ հեռու գտնվող ոստիկանները սկսել են ցրել պիկետը: Իրավապահ մարմինները փորձել են իրենց մեքենան նստեցնել «Ենի մուսավաթ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ազեր Այհանին (նա նույն թերթի գլխավոր խմբագրի եղբայրն է), սակայն այդ փորձը հաջողությամբ չի պսակվել: Որից հետո ոստիկանության մեքենա են փորձել նստեցնել նույն թերթի լրագրող Զաբիլյա Մուղաբիլօղլուին, սակայն դա ոստիկանությանը չի հաջողվել: Լրագրողների եւ իրավապահ ուժերի միջեւ վիճաբանությունից հետո, «Ենի մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն համաձայնվել է նստել ոստիկանության մեքենան: Ինչպես Day.az-ին է հաղորդել «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ, կուսակցության մամլո ծառայության ղեկավար Մեհման Ջավադօղլուն, հետագայում Արիֆօղլուն ազատ է արձակվել:



Դրանից հետո լրագրողները կրկին փորձել են հավաքվել Սաբիրի պուրակում: Նրանք հայտանաբերել են, որ պուրակը ոստիկանության հսկողության տակ է, որը պահանջել է լքել այդ վայրը եւ տանել պաստառները:



Երկրորդ անգամ ոստիկանության պահանջին չենթարկվելու պատճառով այս անգամ ձերբակալվել եւ 9-րդ բաժին են տարվել «Գյունդելիկ Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Շահվելեդ Չոբանօղլուն, «Ենի մուսավաթի» գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն եւ այդ թերթի խմբագիր Զաբիլ Մուղաբիլօղլին:



Նշենք, որ բողոքի ցույցից հետո, լրագրողները մտադիր էին պիկետ կանգնեցնել «BP-Azerbaijan» ընկերության շենքի մոտ: Ինչպես հաղորդել է «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զախիդը, քանի որ գլխավոր խմբագրերը ձերբակալվել են, վերջին ակցիան հետաձգվել է, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---