ԱՄՆ-ի հայ համայնքին մտահոգող խնդիրները ներկայացվել են Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակին

ԱՄՆ-ի հայ համայնքին մտահոգող խնդիրները ներկայացվել են Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի խորհրդի նախագահ Րաֆֆի Համբարյանը հանդիպել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ, որը միաձայն վերընտրվել է իր պաշտոնում: Հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի հայ համայնքին մտահոգող արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Համբարյանն ընգծել է իր ներկայացրած կազմակերպության պատրաստակամությունը՝ սատարել ներկայացուցիչների պալատի խոսնակի և նրա նորընտիր թիմի, ինչպես նաև՝ դեմոկրատների առաջնորդների ջանքերին՝ համատեղորեն առաջ մղել ԱՄՆ-ի հայազգի ընտրողներին մտահոգող խնդիրները, Կոնգրեսի 2017 թ․ հունվարին կայանալիք 115-րդ նիստին քննարկելու համար:

«Ես ուրախ եմ նորընտիր խոսնակի հետ հայացքներ փոխանակելու հնարավորության համար: Նա ամուր կապեր ունի Վիսկոնսինում, որտեղ բավական կենսունակ հայ համայնք կա»,- ասել է Համբարյանը՝ շարունակելով․ «Մեր կազմակերպությունը մեծապես շահագրգիռ է աշխատել խոսնակ Ռայանի և Պալատի մեծամասնության առաջնորդ Մքքարթիի հետ՝ նպատակ ունենալով առաջիկա վարչակազմին հաղորդակից դարձնել ամերիկահայերին մտահոգող խնդիրներին»:

Ըստ Համբարյանի, այդ խնդիրներից են «Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունը մերժող կեցվածքի հանդեպ ԱՄՆ-ի հանդուրժողական վերաբերմունքը, անկախ Արցախի Հանրապետության անվտանգությունն ու ինքնորոշումը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական, քաղաքական ռազմական հարաբերությունների զարգացումը»:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին:

Կարդացեք նաև՝Սասունյան. Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի հայկական հարցերի հետ կապված Թրամփի դիրքորոշումը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---