Գերմանիան հետ կուղարկի մոտ 12.000 աֆղան փախստականի

Գերմանիան հետ կուղարկի մոտ 12.000 աֆղան փախստականի

PanARMENIAN.Net - Գերմանիայի իշխանությունները մտադիր են Աֆղանստան վերադարձնել 12.539 փախստականի, քանի որ իրավիճակն Աֆղանստանում այլևս չի սպառնում քաղաքացիական բնակչության կյանքին: Այդ մասին ասվում է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ի պատասխան «Ձախակողմյան» կուսակցության հարցմանը:

«Անհնար է հաստատել ձեր երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացումը: Սպառնալիքի աստիճանը Աֆղանստանի քաղաքացիական բնակչության համար չի փոխվել 2016-ի համեմատ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Meduza-ն Neue Osnabrücker Zeitung-ի վրա հղումով:

Ընդհանուր առմամբ Գերմանիայում Աֆղանստանից 247.000 փախստական կա, այսինքն արտաքսումը կվերաբերի ներգաղթյալների 5 տոկոսին: Մինչ օրս 2016-ին Աֆղանստան է վերադարձել միայն 27 փախստական, իսկ 2015-ին` 9 մարդ:

2016-ի հոկտեմբերին Եվրամիությունը համաձայնագիր է ստորագրել Աֆղանստանի հետ, որով նախատեսվում է աֆղանների անարգել վերադարձը հայրենիք: Բրյուսելը Քաբուլին 4 տարվա ընթացքում 2,68 մլրդ դեվրո կհատկացնի որպես օգնություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---