ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարծիքներ են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, հայ-թուրքական հարաբերությունները: Անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին` ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծեց, որ ԵՄ գնահատում է ընտրությունները որպես առաջընթաց եւ ակնկալում, որ առաջիկա նախագահական ընտրություններին այդ միտումը կշարունակվի: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Ս. Պետերբուրգում տեղի ունեցած նախագահների հանդիպման արդյունքների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---