Օդի ջերմաստիճանը կնվազի. Սիբիրից ՀՀ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ

Օդի ջերմաստիճանը կնվազի. Սիբիրից ՀՀ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ից 23-ը արևմտյան Սիբիրից Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետե ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դրա արդյունքում նոյեմբերի 21-23-ը օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 4-5, իսկ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Սուրենյանը նշել է, թե ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը.

«Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի -10…-15, Լոռիում՝ -10…-14, Տավուշում՝ -5…-10, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում՝ -4…-6, Սյունիքում և Արցախում՝ -4…-8»:

Երևանում նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 18-19-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյմեբերի 20-ին, 21-ին, 22-ին թույլ ձյուն կտեղա Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, մյուս մարզերում կնկատվի փոփոխական ամպամածություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---